«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում օրերս կայացավ հերթական աշխատանքային քննարկումը։ Վերջերս մեր թիմին միացած ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը համալսարանական հիվանդանոցի բժիշկներին ներկայացրեց վիրաբուժության տարբեր ոլորտներում էնդովասկուլյար (ներանոթային) միջամտությունների նոր հնարավորությունները։
Մասնավորապես, բժշկության մեջ վերջին զարգացումները թույլ են տալիս բազում բաց վիրահատություններ, միջամտություններ իրականացնել էնդովասկուլյար եղանակով։ Այս առումով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ստեղծված Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի անձնակազմը հաջողությամբ համագործակցում է մյուս բոլոր բաժանմունքների հետ, իսկ վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքը հնարավորություն է տալիս իրականացնել ներանոթային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը։
.png)